pages bg right

Jor Dilbaryan

Jor Dilbaryan

Jor Dilbaryan

Ժոր Դիլբարյանը ծնվել է Հայաստանում՝ երաժիշտների ընտանիքում։ Երգել սկսել է 6 տարեկանից։ 13 տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոցի ակկորդեոնի բաժինը, որն ավարտել է գերազանցությամբ։ Ստեղծագործել սկսել է 15 տարեկանից։ Երաժշտական ասպարեզում իր առաջին լուրջ քայլը եղավ 2002 թվականին, երբ նա ձայնագրեց , իր հեղինակած երգերի «Ինչ անեմ» վերնագրով առաջին ալբոմը։ Այն ճանաչում բերեց երիտասարդ երգչին՝ հավաքելով երկրպագուների մեծ լսարան։ Ստեղծագործական գործունեության շարունակության արդյունքում, 2004 թվականին, լույս է տեսնում երգչի երկրորդ ձայնասկավառակը՝ «Պատահական հանդիպում» վերնագրով։ ։ Մեկ տարի անց Ժոր Դիլբարյանը ձայնագրում է «Ժամ ու տարի» առաջին սինգլը և այդ երգի հիման վրա նկարահանվում է նրա առաջին տեսահոլովակը։ Այս ստեղծագործությունը շատ կարճ ժամանակում դառնում է հիթ և առավել մեծ ճանաչում բերում երգչին։

Ժոր Դիլբարյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ կատարում է բացառապես իր հեղինակած երգերը։
Երկամյա ստեղծագործական դադարից հետո՝ 2007 թվականից, Ժոր Դիլբարյանը սկսում է համագործակցել «Ասպարեզ» ստուդիայի հետ։ Համագործակցության արդյունքում՝ 2009 թվականին, ձայնագրվում է, թվով երրորդ, «Հենց քեզ» ձայնասկավառակը, որի բոլոր երգերի գործիքավորումը կատարվում է երգչի եղբոր՝ Վարուժո Դիլբարյանի կողմից։ Համանուն երգի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ։ Երգիչը հանդես է եկել համերգային շրջագայություններով՝ Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում։ Ներկայում երգիչն աշխատում է իր չորորդ ձայնասկավառակի վրա, որի երգերից մեկը թողարկվել է որպես սինգլ՝ «Շտապիր սիրել» վերնագրով։ Երգի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակը,որը արժանացել է հանդիսատեսի ուշադրությանը՝ հասնելով լուրջ հաջողությունների, թե համացանցում, թե հեռուստաեթերներում՝ գրավելով առաջատար հորիզոնականներ։

Առջևում հանդիսատեսին սպասվում են բազմաթիվ նորություններ։

Jor Dilbaryan’s Facebok